Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Էրդողանի պատասխանը Կուրցին

Էրդողանի պատասխանը Կուրցին
31.10.2020 | 15:31

Թուրք 50 երիտասարդ ներխուժել է Վիեննայի Ֆավորիտեն շրջանի Սբ. Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար՝ հայտնում է Kurier թերթը՝ հղում անելով Ավստրիայի մայրաքաղաքի ոստիկանությանը, որը հայտնել է՝ հինգշաբթի երեկոյան 50 մարդ ներխուժել է տաճար և սկանդալ սարքել:

Երիտասարդները գոչել են «Ալլահ Ակբար», ոտքերով հարվածել նստարաններին և խոստովանարանին: Տաճարի ավագ քահանայի տեղակալը ահազանգել է ոստիկանություն, երիտասարդները հեռացել են նախքան իրավապահների գալը: Միջադեպը տեսաձայնագրվել է:


Ենթադրվում է, որ հարձակմանը մասնակցել են ծայրահեղական թուրք իսլամիստները, որոնք արդեն մի քանի ամիս է, ինչ ուշադրություն են գրավում: Իրավապահներին հաջողվել է նույնականացնել 50 երիտասարդներից 10-ին, որոնք ներքաշված են եղել հասարակական կարգի խախտման տաբեր դեպքերում:

Դիտվել է՝ 1836

Մեկնաբանություններ